Քաղաքականություն
Կարևոր
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվությունը բացահայտելու և հանրության ներկայացնելու համար: Կառավարության այսօրվա…
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվությունը բացահայտելու և հանրության ներկայացնելու համար: Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետ լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներից մեկում ԱԱԾ-ի կատարված հետախուզությանը:
«Նախ պետք է ճշտել՝ օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ: Ծառայողական քննությունը կպարզի՝ ինչն է օրինական եղել, ինչը՝ անօրինական: Ես իրավական գնահատական չեմ կարող տալ, այս գործը, բնականաբար, դառնալու է դատական վերահսկողության առարկա, և դատական իշխանությունն է սրա օրինականության վերաբերյալ գնահատական տալու»,- նշեց Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ ԱԱԾ-ի կողմից խուզարկությունները տեղի են ունեցել Արմավիր քրեակատարողական հիմնարկում և ՔԿՀ պետը պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:
«Մենք քննարկում ենք իրականացրել, դեպքի վերաբերյալ խորհրդակցություններ ենք անցկացրել և քրեակատարողական հիմնարկի պետը դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու վերաբերյալ. ես բավարարելու եմ դիմումը: Արմավիր ՔԿՀ-ի պետի դիմումն այսօր պետք է մուտքագրվի արդարադատության նախարարությունում: Նա իր կամքը ձևավորվել է ազատորեն և իր կամքը դրսևորել է ազատորեն: Դա ինքն է որոշել, բայց, անշուշտ, սրանք (խմբ. ԱԱԾ խուզարկությունը) մեկը մյուսի հետ կապված են»,- հայտնեց նախարարը:
Նշենք, որ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ՝ քրեակատարողական հիմնարկում կատարված անսպասելի խուզարկությունների արդյունքում որոշ կալանավորների խցերում՝ ներկառուցված թաքստոցներում, հայտնաբերվել են Wi-Fi սարքեր, պլանշետներ, հեռախոսաքարտեր, բջջային հեռախոսներ: Անակնկալ խուզարկությունների արդյունքում նաև պարզվել է, որ կալանավայրի խցերում անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվել: Մասնավորապես՝ բաց են եղել որոշ խցերի կերակրադռներ («волчок»), առանձին կալանավորներ պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ մասնաշենքերից մեկի «նայողի» խուցն առհասարակ բաց է եղել, և նա կանգնած է եղել դրսի կողմից մուտքի մոտ:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...