ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ երբեք չի եղել որևէ օգտակար բան. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չի տեսել որևէ օգտակար բան: Վարչապետը նման համոզմունք հայտնեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:
«Հետահայաց վերլուծելով՝ պետք է ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չեմ տեսնում որևէ օգտակար բան: Չի եղել այդ խմբի գործունեության մեջ երբեք որևէ օգտակար բան: Այդ խմբի գործունեությունը եղել է նրա համար, որ կոնֆլիկտը խորանա և դառնա լծակ՝ մարիոնետային իրավիճակում պահելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև ողջ տարածաշրջանը»:
Մեզ չեն ասել դրա մասին: Եթե լուծված է եղել, ինչո՞ւ չեն ասել, որովհետև օրակարգում է եղել Հայաստանի հարցը: Ինչպե՞ս լուծել Հայաստանի հարցը: Ի՞նչ էր լինելու Հայաստանի հարցի լուծման արդյունքում: Լինելու էր Հայաստանի տարածքային ամբողջականության մասնատում և ինքնիշխանության ու անկախության կորուստ»,- նշել է վարչապետը:
Նա հավելել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով տեղի ունեցած բոլոր բանակցությունները նրա մասին են եղել, որ հայկական կողմի բոլոր կախվածությունները կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն, հնգապատկվեն ու տասնապատկվեն:
«Որովհետև այդ ճանապարհով գնալը նշանակում էր հրաժարվել ՀՀ անկախությունից դե ֆակտո: Մենք իրար հետ չենք գնացել այդ ճանապարհով: Այսօր ՀՀ-ն անկախ է՝ ավելի, քան երբևէ, պետություն է ավելի, քան երբևէ, ինքնիշխան է՝ ավելի, քան երբևէ, և դա այդ թվում մեր նահատակների զոհողությունների շնորհիվ»,- ընդգծել է Փաշինյանը:
ԵԱՀԿ Մինսկի գործընթացը մեկնարկել էր 1992 թվականին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով։ Գլխավոր ձևաչափը Մինսկի խումբն էր, որի համանախագահներն էին ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Հայաստանը և Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմում էին ստորագրել Մինսկի խումբը լուծարելու հարցով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի կառավարության որոշումը կուսումնասիրենք. ԵՄ դեսպան
«Մենք տեղեկացել ենք այդ որոշման մասին և պատրաստվում եք ուսումնասիրել այն», - «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս են գնահատու...
Ադրբեջանը հստակեցրել է ՀՀ-ի հետ սահմանազատման և խաղաղության պայմանագրի մասով պատվիրակությունների կազմերը
Ադրբեջանը հստակեցրել է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման ազգային հանձնաժողովի, ինչպես նաև խաղա...
Բայդենն այս անգամ Ուկրաինան շփոթել է Իրաքի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական վրիպակն է թույլ տվել՝ դժգոհելով, որ Իրաքը պետք է շատ երկար սպասի ամերիկյան օգնությանը նկ...
«Բաքվի հանրային տրանսպորտում հայտնվել են այս պաստառները». Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս տարվա հուլիսյան մարտերից հետո Բաքվի հանրային տրանսպորտում...