Ընդունվել է Հայաստանի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հեղինակած Շրջանաձև տնտեսության վերաբերյալ բանաձևը․ մանրամասներ
Նոյեմբերի 27-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում կայացել է Միավորված ազգերի կազմակերպության Արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր համաժողովի 21-րդ նստաշրջանը: Դրա շրջանակներում միաձայն ընդունվել է Հայաստանի, Մեքսիկայի և Ֆիլիպինների կողմից համատեղ ներկայացված «Շրջանաձև տնտեսություն` ներառական և կայուն զարգացման համար» խորագրով բանաձևը:
Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, բանաձևի նպատակն է խթանել շրջանաձև տնտեսությունը՝ ուղղված ավելի կայուն, դիմացկուն և ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա հիմնված արդյունաբերական զարգացմանը:
Բանաձևում հատուկ շեշտադրվում է, որ զարգացող երկրներին անհրաժեշտ է աջակցել շրջանաձև տնտեսության ներդրմանն ուղղված ջանքերում` ֆինանսավորման, կարողությունների զարգացման, տեխնոլոգիաների փոխանցման և նորարարական լուծումների հասանելիության ապահովման միջոցով: Այն կարևորում է միջազգային ֆինանսական հաստատությունների և զարգացման գործակալությունների կողմից աջակցության ընդլայնումը: Ընդգծվում է նաև, որ համագործակցության ամրապնդումը կարող է նպաստել զարգացող երկրների արդյունաբերական դիմադրողականության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և կայուն զարգացման խթանմանը:
Նմանատիպ հոդվածներ
Աշխարհի 3-րդ ամենահարուստ գործարարը վաճառել է Carrefour-ի իր մասնաբաժինը. հայտնի է գործարքի արժեքը
Ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոն որոշել է վաճառել Carrefour սուպերմարկետների ցանցի իր մասնաբաժինը, որը կազմում էր արժե...
Բախում՝ ՊՍԺ-ի և «Նյուքասլի» երկրպագուների միջև․ ինչ է կատարվել գիշերը փարիզյան փաբերից մեկում
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի խաղից առաջ Փարիզում բախում է տեղի ունեցել անգլիական «Նյուքասլի» ու ֆրանսի...
Չպետք է մոռանանք իրական փաստը՝ ով է սկսել պատերազմը․նախագահը հարցազրույց է տվել RT-ին
Նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել RT-ին, անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային:«Եթե մի կողմը խախտում...
Մակրոնը Telegram-ի հիմնադրին առաջարկել է ընկերության գլխամասային գրասենյակը տեղափոխել Փարիզ․ WSJ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին առաջարկել է ընկերության գլխամասային գրասենյակը տեղ...