Չպետք է մոռանանք իրական փաստը՝ ով է սկսել պատերազմը․նախագահը հարցազրույց է տվել RT-ին
Նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել RT-ին, անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային:
«Եթե մի կողմը խախտում է հրադադարը, մյուս կողմը պատասխանում է: Իհարկե, շատ կարևոր է ունենալ մեխանիզմ՝ հստակեցնելու, թե ո՛վ է խախտում հրադադարը: Իսկ դա անելու շատ տարբերակներ կան, և դրանք պետք է գործի դրվեն:
Ինչ վերաբերում է Գյանջան ռմբակոծելուն կամ հրետակոծելուն, ես հստակ տեղեկություններ ունեմ, որ հաստատապես Հայաստանը չի հրետակոծել այն:
Երկրորդը՝ երբ խոսում եք հրադադարը խախտելու մասին, դժբախտաբար, դրա հայտարարումից անմիջապես հետո՝ ժամը 12-ին, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծության ենթարկվեց: Ես խոսում եմ քաղաքացիական բնակչությանը հրետակոծելու մասին:
Երրորդ՝ մենք չպետք է մոռանանք իրական փաստը՝ ով է սկսել պատերազմը: Դա ադրբեջանական կողմն է, և ոչ թե Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետության բնակչությունը: Խախտումներ, դժբախտաբար, կան: Կարծում եմ՝ բոլոր կողմերը պետք է մեծ ջանքեր գործադրեն այն դադարեցնելու համար: Իհարկե, շատ կարևոր է ունենալ մեխանիզմ՝ հստակեցնելու, թե ով է խախատում հրադադարը: Իսկ դա անելու շատ տարբերակներ կան՝ միջազգայնորեն, տեխնոլոգիաների կիրառմամբ, և դրանք պետք է գործի դրվեն, որովհետև քանի դեռ չկա լիակատար հրադադար, կողմերից և ոչ մեկը չի կարողանա օգտագործել հրադադարի հումանիտար կողմը»:
Հարցազրույցն ամբողջությամբ կհեռարձակվի վաղը։
Նմանատիպ հոդվածներ
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկը, որի ընթացքում Հայ...