Աշխարհի 3-րդ ամենահարուստ գործարարը վաճառել է Carrefour-ի իր մասնաբաժինը. հայտնի է գործարքի արժեքը
Ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոն որոշել է վաճառել Carrefour սուպերմարկետների ցանցի իր մասնաբաժինը, որը կազմում էր արժեթղթերի 5.5 տոկոսը: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, իր մասնաբաժինը գործարարը վաճառել է 724 մլն եվրոյով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վաճառքի մասին հայտարարության հրապարակումից հետո ֆրանսիական ընկերության արժեթղթերը գնալով արժեզրկվում են՝ ներկա պահին կորցնելով գնի 6 տոկոսը:
Եվրոպայի ամենահարուստ մարդը, որը LVMH ընկերության հիմնադիրն ու ղեկավարն է, նաև աշխարհի երրորդ ամենահարուստ մարդն է: Forbes ամսագրի գնահատումներով՝նրա կարողությունը կազմում է 185 մլրդ դոլար: Carrefour-ում Առնոն բաժնետոմս է ձեռք բերել 2007 թվականին՝ 9.1 տոկոս բաժնետոմսիհամար վճարելով 3.4 մլրդ դոլար: Աստիճանաբար վերջինս մեծացրել է իր մասնաբաժինը՝ հասցնելով 16 տոկոսի:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները հրդեհում են Կութի ու Սոթքի հանդամասերը. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ...
Ադրբեջանը նոր սադրանքի է դիմել Վարդենիսի տարածքում. կրակոցները շարունակվում են. ոչ պաշտոնական
Վարդենիսի տարածքում՝ Կութ գյուղի մոտակայքում, թշնամական ուժերը նոր սադրանքի են դիմել: Ինչպես հայտնում է Միկա Բադալյանն՝...
ԱԱԾ-ն՝ Գորիս-Կապան ճանապարհի բացվելու մասին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Ո...
Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է. ոչ պաշտոնական
bagramyan26 թելեգրամյան ալիքի աղբյուրները հայտնում են, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է։Auroranews-ը փորձե...