Բախում՝ ՊՍԺ-ի և «Նյուքասլի» երկրպագուների միջև․ ինչ է կատարվել գիշերը փարիզյան փաբերից մեկում
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի խաղից առաջ Փարիզում բախում է տեղի ունեցել անգլիական «Նյուքասլի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի երկրպագուների միջև։
ՊՍԺ-ի երկրպագուներն իմացել են, թե որտեղ են հավաքվել մրցակցի երկրպագուներն ու հարձակվել են նրանց վրա։ ՊՍԺ-ի երկրպագուները հարձակվել են անգլիական «Նյուքասլի» երկրպագուների վրա, երբ նրանք իրենց ժամանակն են անցկացրել փարիզյան փաբերից մեկում Չեմպիոնների լիգայի՝ նոյեմբերի 28-ին այս թիմերի միջև կայանալիք խաղից առաջ։
«Նյուքասլի» երկրպագուները փորձել են պատսպարվել փաբում, երբ փարիզյան երկրպագուները նետել են աթոռներ, սեղաններ և ծխային ռումբեր: Տուժողների ու ձերբակալվածների վերաբերյալ տեղեկություն չկա։
Նշենք, որ ՊՍԺ – «Նյուքասլ» հանդիպումը կկայանա այսօր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենտրոնում «կարմիր գծերի» վճարը տարեկան 12 հազար դրամի փոխարեն կարող է դառնալ 160 000 դրամ
Երևանի քաղաքապետարանը ցանկանում է բազմապատկել կենտրոնում կայանման վճարը․ այժմ, անկախ տարածքից, կայանման տարեկան արժեքը կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 2...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մետրոյում ոստիկանները ստուգում են ուղևորների կասկածելի թվացող իրերը
Երևանի մետրոպոլիտենը հայտնում է, որ ուղևորների անվտանգությունն ապահովում են Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԵԿ-ի հորդորը՝ մեքենաների մաքսազերծման գործընթացի վերաբերյալ
Հունվարի 1-ից Հայաստանում մշտական բնակություն ունեցող անձինք, որոնք 3-րդ երկրից ժամանակավոր ավտոմեքենա կներկրեն, պետք է...