Ռուսաստանը մերժել է Էրդողանին. հացահատիկային համաձայնագիրը վերականգնելի չէ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ հացահատիկային համաձայնագրի ժամանակը «ավելի շուտ անցյալում է մնացել»։ Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտադրությունը՝ քննարկելու հացահատիկի միջանցքի գործարքի երկարաձգման հնարավորությունը։
Ռյաբկովը նշել է, որ թեև պարենային անվտանգության ոլորտում անհրաժեշտ են գործուն և արդյունավետ ջանքեր, սակայն ներկայում պայմանները այլևս չեն նպաստում հացահատիկային համաձայնագրի վերականգնմանը։ Նրա խոսքով՝ հենց Եվրոպական միությունն է խափանել մի շարք պայմանավորվածությունների իրականացումը, որոնք կարող էին նպաստել գլոբալ սննդամթերքի շուկաների կայունացմանը։
«Եվրամիությունը, որը մշտապես խոսում է իր կվազիհումանիտար մոտեցման մասին, փաստորեն խափանել է այն պայմանավորվածությունները, որոնք թույլ կտային ամենաշատ կարիք ունեցող երկրներին մատչելի գներով սնունդ ձեռք բերել Ռուսաստանից»,- ընդգծել է Ռյաբկովը՝ հավելելով, որ այս իրավիճակը լուրջ խոչընդոտ է միջազգային պարենային անվտանգության ապահովման համար։
Ըստ ռուս դիվանագետի՝ պայմանավորվածությունների խափանումը վնասում է հատկապես այն երկրներին, որոնք մեծապես կախված են հասանելի գնով ռուսական հացահատիկից և այլ պարենային ապրանքներից։
Նմանատիպ հոդվածներ
Թորոսյանը ասուլիսի տապալումից հետո գրառում է կատարել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր այսօրվա ասուլիսի տապալմանն արձագանքել է Ֆեյսբուքում փաստաթղթի հրապարակմամբ...
Մոլդովայում ևս մեկ ընդդիմադիր կուսակցության են արգելել մասնակցել ընտրություններին
Մոլդովայի ընտրական հանձնաժողովը՝ ևս մեկ ընդդիմադիր Moldova Mare (Մեծ Մոլդովա) կուսակցությանը զրկել է վաղը խորհրդարանական...
Ստեղծվում է ներդրումային կոմիտե․ Փաշինյանի նոր որոշումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներդրումային կոմիտեի աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել։ Ներդրումային կոմիտե...
Վերջին 4-5 ամիսներում ՍԴ-ում չեմ եղել, Թովմասյանին չեմ հանդիպել. պարզաբանում է Արամ Օրբելյանը
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը տասնյակ անգամներ այցելել է Սահմանադրական դատարան, բայց Հրայր Թով...