Վերջին 4-5 ամիսներում ՍԴ-ում չեմ եղել, Թովմասյանին չեմ հանդիպել. պարզաբանում է Արամ Օրբելյանը
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը տասնյակ անգամներ այցելել է Սահմանադրական դատարան, բայց Հրայր Թովմասյանի հրամանով այցելությունների մատյանում նրա այցելությունները գրանցված չեն:
Այս մասին տեղեկացնում է «Բաղրամյան 26» թելեգրամ ալիքը` հղում անելով Սահմանադրական դատարանի իր աղբյուրին:
Նշվում էր նաև, որ հանդիպման ընթացքում խոսվել է Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը փակելու հարցը: Auroranews.am-ը կապ է հաստատել փաստաբան Արամ Օրբելյանի հետ:
Նա մեզ հետ զրույցում ասել է , որ Սահմանադրական դատարանում իր լինելու մասին դեռ հաստատել է ՖԲ ասուլիսի ժամանակ:
«Վերջին 4-5 ամիսների ընթացքում Սահմանադրական դատարանում ոչ միայն չեմ եղել, այլ նաև Հրայր Թովմասյանի հետ պրակտիկորեն հանդիպում չեմ ունեցել»,- ասել է Օրբելյանը:
Եղած ժամանակ, գրանցել են, թե ոչ, պետք է գրանցեին, թե չպետք է գրանցեին, Արամ Օրբելյանը խնդրեց ճշտել Սահնադարական դատարանի աշխատակազմից:
Օրբելյանը հստակ չի կարող ասել, թե քանի անգամ է այցելել, բայց թելեգրամ ալիքի տասնյակ անգամներ այցելության տվյալը չի համապատասխանում իրականությանը:
Auroranews.am հարցին, իսկ ի՞նչ են քննարկել այդ հանդիպումների ժամանակ, Արամ Օրբելյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող որեւէ գործ չի քննարկվել:
«Քննարկումները բացառապես եղել են անձնական բնույթի»,- ասել է Օրբելյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...
Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա շարունակում է մնալ հիվանդանոցում
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ...
Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի հետ կապված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այ...
ՍԴ-ն այսօր կորոշի Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը
Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգա...