Մոլդովայում ևս մեկ ընդդիմադիր կուսակցության են արգելել մասնակցել ընտրություններին
Մոլդովայի ընտրական հանձնաժողովը՝ ևս մեկ ընդդիմադիր Moldova Mare (Մեծ Մոլդովա) կուսակցությանը զրկել է վաղը խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց՝ անօրինական ֆինանսավորման կասկածների պատճառով։
Ընտրական հանձնաժողովը պարզել է, որ կուսակցությունն օգտագործել է չգրանցված ֆինանսական ռեսուրսներ և հնարավոր է՝ գումար է բաժանել ընտրողներին՝ արդյունքների վրա ազդելու համար։ Մոլդովայի իշխանությունները նաև կասկածում են, որ կուսակցությունը գործել է որպես նախկինում արգելված «Շոր» կուսակցության իրավահաջորդ, որը հիմնադրվել է Մոսկվայում բնակվող ռուսամետ գործարար Իլան Շորի կողմից։
Moldova Mare կուսակցության ղեկավար Վիկտորիա Ֆուրտունան, որը նախկին դատախազ է, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը անվանել է կողմնակալ և հայտարարել է որոշումը բողոքարկելու իր մտադրության մասին, հաղորդում է Moldpress-ը։ Ֆուրտունան ընդգրկված է ԵՄ պատժամիջոցների ցուցակում՝ իր կուսակցությանը Իլան Շորից ստացած աջակցության համար։
Նախօրեին ԿԸՀ-ն չեղարկել էր «Մոլդովայի սիրտ» կուսակցության գրանցումը՝ հիմնվելով Քիշնևի քաղաքային դատարանի որոշման վրա։ Մոլդովայի իշխանությունները պնդում են, որ երկու ուժերն էլ սերտ կապեր ունեն Մոսկվայի հետ։
Վաղը՝ սեպտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կոչ է արել ընտրողներին աջակցել եվրոպամետ ուժերին՝ նշելով, որ Ռուսաստանը մեծ ներդրումներ է կատարում իր հովանավորյալներին իշխանության բերելու համար:
Ռուսաստանն իր հերթին պնդում է, որ չի միջամտում այլ երկրների ներքին գործերին։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևն ու Փաշինյանը քաղաքական իմաստություն դրսևորեցին՝ արնահեղությունը դադարեցնելով. Պուտին
Բաքուն և Երևանը կարողացան դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում ՝ հրաժարվելով վայրկենական շահերից և այժմ ան...
Ռուսաստանն ու Հայաստանը հետաքրքրված են փոխադրումների նոր երթուղիների զարգացմամբ. Օվերչուկ
Ռուսաստանը, ինչպես և Հայաստանը, շահագրգռված է տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացմամբ և երկրների միջև բեռների փոխադրման...
«Ցանկացած առաջարկ պետք է ձեռնտու լինի Ռուսաստանին». Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել Եվրամիության հետ հարաբերությ...
Տուսկը նախազգուշացում է հղել Պուտինին
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սպառնացել է Վլադիմիր Պուտինին՝ խփել Լեհաստանի տարածքի վրայով անցնող ցանկացած ռուսական ի...