Ստեղծվում է ներդրումային կոմիտե․ Փաշինյանի նոր որոշումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներդրումային կոմիտեի աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել։
Ներդրումային կոմիտեի գործունեության նպատակը գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի նախնական ընտրության, առաջնահերթությունների որոշման, հաստատման և վերջիններիս վերաբերյալ որոշումների կայացման իրականացումն է։
Ներդրումային կոմիտեի հիմնական խնդիրներն են՝
1) գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի քննարկման արդյունքում դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայություններից և ոլորտային ռազմավարական ծրագրերից բխող, սոցիալ- տնտեսական արդյունավետություն ապահովող և անաչառ որոշումների կայացումը.
2) գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի առաջնահերթությունների որոշումը և հաստատումը.
3) որոշված առաջնահերթությունների ցանկի պարբերաբար վերանայումը և
համալրումը։
Ներդրումային կոմիտեի նիստը նախագահում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի բացակայության դեպքում նիստը նախագահում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը։
Ներդրումային կոմիտեի նիստերը ձայնագրվում, արձանագրվում են և հրապարակման ենթակա չեն։
Ներդրումային կոմիտեն քննարկում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված հանրային ներդրումային ծրագրերը, հաստատում է վերջիններիս առաջնահերթությունները, որի վերաբերյալ կազմվում է ցանկ։
Ներդրումային կոմիտեի գործունեությունը դադարում է Հայաստանի վարչապետի որոշմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագո...
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին...
Ինչու էր ԱՄՆ դեսպանն այցելել ՌԴ ԱԳՆ. Ամերիկան գրավոր պատասխան է ստացել
ԱՄՆ–ն Ռուսաստանից գրավոր պատասխան է ստացել անվտանգության հարցերով առաջարկների վերաբերյալ։ Պատասխանը փոխանցվել է Մո...