Փաշինյանը հանդիպում է ունեցել մի խումբ եպիսկոպոսների հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մի խումբ եպիսկոպոսների հետ։
«Կարեւոր հանդիպում ունեցա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ»,- գրել է Փաշինյանը։
Փաշինյանի սոցիալական էջում տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են ՀԱԵ Արարատյան թեմի առաջնորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Դանիելյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը, Արտակ Սրբազանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հանդիպում անցկացնում Փաշինյանի հետ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում էր հանդիպում անցկացնել մի խումբ բարձրաստիճան հոգևորականների հետ, որոնց անունից այսօր սոցիալական ցանցերում տարածվել է աղմկահարույց հայտարարություն։ Փաշինյանը այս մասին ասել է ճեպազրույցի ընթացքում, որը սկսվելուց ընդամենը րոպեներ առաջ տելեգրամ ալիքներից մեկում հրապարակվել էր այդ հայտարարությունը։





























