Մեղադրող կողմից լսում ենք դեռևս սովետմիության տրամաբանության մեջ առարկություններ. Միքայել Աջապահյանի փաստաբան
Ժամեր շարունակ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ ենք ներկայացնում, մեղադրող կողմից լսում ենք դեռևս սովետմիության տրամաբանության մեջ առարկություններ։ Այս մասին, այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ կապված գործով դատավարության ժամանակ ասել է Սրբազանի պաշտպաններից Մարինե Ֆարմանյանը։
Նա նշել է, որ իրենք ասում են՝ 2023 թվականին ավելի կոպիտ բառամթերքով Միքայել Սրբազանը հայտարարել է նույնաբովանդակ գործողությունների մասին, այդ ժամանակ Հայաստանի դատախազությունը դիրքորոշում է հայտնել, որ այդտեղ հանցակազմ չկա, հանցագործության հետք չկա, հիմա իրենք ներկայացնում են փորձագետի կարծիքներ, որպես ապացույց, որպես քրեական դատավարության օրենսգրքով թույլատրելի ապացույցի տեսակ, իսկ մեղադրանքի կողմից լսում են դեռևս սովետմիության տրամաբանության մեջ առարկություններ։
«Ի՞նչ ժամավաճառությամբ ենք մենք այստեղ զբաղված։ Այսքանից հետո Հանրապետության գլխավոր դատախազը կանգնում և ասում է՝ այս արարքը դիտարկում են նոր լույսի ներքո։ Ի՞նչ նոր լույսի ներքո. ՀԷՑ-ի պետականանումից հետո ոնց որ գլխավոր դատախազությունում լույսերը լավ չի աշխատում»,- ասել է Ֆարմանյանը։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Նմանատիպ հոդվածներ
Թուրք քաղաքական գործիչներն առաջարկում են ԱՄՆ-ին պատասխանել Ղրիմի ճանաչմամբ
Թուրքական «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք են արել Անկարայում ԱՄՆ դեսպանատան առջև։ Հանրահավաքի նպատ...
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամով...
Ավտոերթ Գեղարքունիքում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Այսօր՝ մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզում տեղի կունենա ավտոերթ։Ավտոերթը կմեկնարկի Վարդենիսի Երիտասարդության փողոցից 10:00...
Միրզոյանն անդրադարձել է կոնյակագործների խնդրին
Առաջիկա օրերին որոշակի շարժ կլինի, բայց կոնյակ արտադրողների ու արտահանողների խնդիրը մեկ–երկու օրում չի լուծվի: Այս մասին...