«Առաջարկվել է ԱՄՆ-ի տեխնիկական աջակցությունը». Ռիքերը` Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման մասին
Թեև ԱՄՆ-ն և ԵՄ-ն նպաստում են կողմերի միջև բանակցություններին, սակայն այս քննարկումների էությունը վարում են իրենք՝ Հայաստանի և
Ադրբեջանի ներկայացուցիչները: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման ընթացքում:
Ռիքերի խոսքով` Միացյալ Նահանգները խաղաղության գործընթացում ներգրավված է ԵՄ-ի նման գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն:
«Ինչպես ցանկացած խաղաղության բանակցությունների դեպքում, դրանք բարդ քննարկումներ են, որոնք կենտրոնանում են պատմության շերտերով բարդացած հարցերի վրա։ Բայց ընթացիկ քննարկումների տեմպն ու խորությունը ցույց են տալիս կարգավորման հստակ ներուժ, որը կարող է ավարտվել տասնամյակներով ձգվող հակամարտությունը: Իհարկե, դեռ շատ անելիքներ կան երկու կառավարությունների կողմից, այդ թվում՝ հետաքննելու մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական օրենքի խախտման պնդումները, պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, դադարեցնելու հռետորաբանության բորբոքումը և խթանելու հաշտությունը»,- ասել է Ռիքերը:
Դիվանագետը նաև նշել է.
«Երկու երկրների նախաձեռնությամբ վարվող ուղիղ բանակցություններ, որոնք պայմանավորված են նրանց, այլ ոչ թե արտաքին դերակատարների շահերով, ունեն երկարաժամկետ հաջողության ամենամեծ հնարավորությունը: Մենք ամեն կերպ աջակցելու ենք այդ ջանքերին։ Պետքարտուղարը ոչ միայն առաջարկել է իր խորհրդատվական օգնությունը, այլ նաև առաջարկել է ԱՄՆ-ի տեխնիկական աջակցությունը՝ սահմանների սահմանազատումից մինչև տրանսպորտային երթուղիների պլանավորում»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
«Պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատկանում է Իրանին». իրանցի պատգամավորի կոշտ պատասխանը` Ալիևին
Եթե խոսքը վերամիավորման մասին է, ապա նրանք պետք է միանան Իրանին: Թավրիզի պատգամավորը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհա...