«Եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը ՀՀ կամ ԼՂ հայության խաղաղ ոչնչացումն է, չարաչար սխալվում է». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է իր բոլոր պարտավորություններին, ձեռքբերված բոլոր պայմանավորվածություններին:
Վարչապետի խոսքով. «Ուզում եմ վերահաստատել Պրագայում և Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին մեր հավատարմությունը, այն է՝ ՄԱԿ-ի կանոնադրության, 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի և արձանագրության հիման վրա փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչելու հիման վրա Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ:
Մենք մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան հնարավորինս արագ ավարտին հասցնելու, տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին:
Բայց եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի հայության «խաղաղ ոչնչացման» մասին է, չարաչար սխալվում է, չարաչար սխալվում: Խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացման և համակեցության մասին է, ու մենք հասնելու ենք մեր նպատակին»։
Ելույթի այդ հատվածը` այստեղ:
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովը` Բլինքենի ու Միրզոյանի հետ ունեցած հանդիպման մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թվիթերյան իր հաշվում գրառում է արել նախօրեին Վաշինգտոնում կայացած ԱՄՆ պ...
Միրզոյանը ցավակցել է թուրք գործընկերոջը
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո գրառում է արել Twitter–ում և ցավակցութ...
Ի՞նչ են քննարկել ԱՄՆ-ն ու ՌԴ-ն Թուրքիայում. ո՞վ էր նախաձեռնել հանրության համար անսպասելի այս հանդիպումը
Ամերիկայի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը Անկարայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին հետախ...
«Մի՞թե հայերի կյանքն ավելի քիչ արժեք ունի, քան ուկրաինացիների կյանքը». սենատորի ազդեցիկ ելույթը
Ֆրանսիայի Սենատում ընթանում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւի քննարկումը։ «Չի կարելի Հայա...