Ահաբեկիչները, որոնք նկատվել են Իրանի և Հայաստանի սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն. Իրանի գլխավոր դատախազ
Հայաստանում Իրանի գլխավոր դատախազը այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրել է՝ Իրանի և Հայաստանի դիվանագիտական և քաղաքական կապերը միշտ էլ շատ լավ են եղել:
«Վերջին դեպքերը տարածաշրջանում, սակայն, մեզ ստիպում են, որ այդ շփումները ավելի զարգանան։ Իրանի և Հայաստանի համագործակցությունը պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինի և կան դրա նախապայմանները»:
Դատախազի խոսքով՝ ինչպես որ հայտարարել են Իրանի պաշտոնյաները, անհրաժեշտ է, որպեսզի լուրջ քայլեր կատարվեն մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
«Հայաստանը և Իրանը հաստատել են, որ ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն: Մենք բարիդրացիական կապեր ենք պահպանում հարևան երկրների հետ և հույս ունենք, որ նրանք, նախքան հարցի սրումը, Իրանի այս դիրքորոշում ընկալեն: Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան: Մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել, բայց ես հույս ունեմ, որ, մինչ այդ, հարևան երկրները իրենք ձեռնամուխ կլինեն հարցի լուծմանը»,- շեշտել է Իրանի գլխավոր դատախազը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Ինչ է ասել Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման ընթացքում
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին՝ այս տարվա արդեն 4-րդ դեմառդեմ հանդիպումը: Իր ողջ...
Վահան Քերոբյանը լավ նորություն է հայտնում
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀՀ կառավարությունն առաջին անգամ հայտնվել է&n...
Հայաստանն ու Իրանը առաջիկայում համաձայնագիր կստորագրեն. մանրամասներ
Հայաստանն ու Իրանն առաջիկայում նախատեսում են ստորագրել «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության վերաբերյալ համաձայնագիր։ Այս մ...