Մանասյանն Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներին է անդրադարձել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներին՝ շեշտելով դրանց մարդասիրական և իրավական խնդրահարույց բնույթը։ Այս մասին նա խոսել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի հետ։
Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է իրավունքներին առնչվող մի շարք հարցերի շուրջ, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների պահպանման կարևորությանը, կալանքի կիրառման իրավաչափության չափանիշներին։
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների՝ մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու հանգամանքին:
Ի թիվս այլնի՝ քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը` վարորդական վկայականների տրամադրման ստանդարտների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը, ինչպես նա...
Բուժվածների բացառիկ ցուցանիշ ունենք. Փաշինյան
Կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները կրկին կայունացման թույլ և նախնական նախանշաններ են ցույց տալիս: Այդ մասին պարետատան...
Ռուսաստանից հերթական ուղերձը․ միայն անկախ պետություններն ունեն ապագա․ Վոլոդին
Ազգերը պետք է որոշեն իրենց ճակատագիրը. միայն անկախ պետություններն ունեն ապագա, ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլ...
Հետաձգվել է Գագիկ Ծառուկյանի առանձնատնից ձիերի և փասիանների առգրավումը
Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից ձիերի և փասիանների առգրավումը հետաձգվե...