Փաշինյանը` վարորդական վկայականների տրամադրման ստանդարտների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև նորաստեղծ Ներքին գործերի նախարարության գործունեության ուղղությամբ առաջիկա քայլերը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ՆԳՆ և Ոստիկանության պաշտոնատար այլ անձինք:
Տեղեկացվել է, որ 2022 թվականի ընթացքում Հանրապետությունում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Մասնավորապես, նախորդ տարի արձանագրվել է 4 հազար 308 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 321 և մարմնական վնասվածքներ ստացել 6 հազար 153 անձ: 2021 թվականի համեմատ ՃՏՊ-ների քանակը նվազել է 296-ով, զոհերի թիվը՝ 47-ով, իսկ վիրավորներինը՝ 546-ով: Նշվել է, որ վերջին տարիների ընթացքում ՃՏՊ-ների թվի նվազում տեղի է ունեցել առաջին անգամ:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել և ընդլայնել բոլոր այն միջոցառումները, որոնք նպաստում են ՃՏՊ-ների թվի նվազմանը: Այս համատեքստում, կարևորվել է բալային համակարգի բարելավումը, վարորդական վկայականների տրամադրման չափանիշների բարձրացումը: «Պետք է էականորեն բարձրացնել վարորդական վկայականնների տրամադրման ստանդարտը՝ համապատասխան միջազգային չափանիշների: Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա: Խոսքը մարդկային կյանքերի մասին է: Իրականացվող միջոցառումները պետք է ունենան ՃՏՊ-ները կանխարգելող նշանակություն»,- ընդգծել է վարչապետը: Խոսելով մարզերում Ոստիկանության պարեկային ծառայությունների ներդրման մասին՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ակտիվ միջոցառումներ իրականացնել կանանց ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ հրատապ բանաձևի վերաբերյալ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ափսոսանք է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ մեկ ամիս շարունակվող շրջ...
ԵԽ–ն հրատապ բանաձև է ընդունել` ԼՂ-ի շրջափակման հետևանքների մասին
Եվրախորհրդարանը «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների մասին» հրատապ բանաձև է ընդունել։ Տեղեկությո...
Արցախից հաստատում են՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպում եղել է. մանրամասներ
Արցախից հաստատում են, որ Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները նախօրեին Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի...
Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է. Լավրով
Հայ-ադրբեջանական սահման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն ուղարկելու մտադրու...