ԱՄՆ-ն՝ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալից, նոր բացահայտումներ է արել
ԱՄՆ Պետնախարարի նախորդ խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերում արձանագրվել են դեպքեր, երբ մարտում վիրավորված զինծառայողները ստիպված են եղել վճարել բուժօգնության հաստատություն տեղափոխվելու համար։ Նրա գնահատմամբ՝ նման իրավիճակները արտացոլում են համակարգում առկա լայնածավալ կոռուպցիոն խնդիրները։ Այս մասին փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:
Մաքգրեգորի խոսքերով՝ ֆինանսական չարաշահումներն անդրադառնում են ոչ միայն վիրավորների, այլև զոհված զինծառայողների ընտանիքների վրա։ Նա նշել է, որ որոշ պարագաներում զինվորականների ընտանիքներին նախատեսված վճարումները չեն հասնում նրանց, քանի որ դրանք կարող են յուրացվել ստորաբաժանումների հրամանատարների կողմից։
Ըստ նախկին խորհրդականի, այս երևույթները բնութագրում են վստահության և վերահսկողության պակասը ռազմական համակարգում, ինչը լրացուցիչ բարդություններ է ստեղծում այն պայմաններում, երբ զինծառայողները շարունակում են կրել ծանր կորուստներ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կատարել է իր 2000-րդ պարեկությունը
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը (EUMA) ապրիլի 10-ին անցկացրել է իր 2,000-րդ պարեկությունը սահմա...
Ամո՛թ է, վերջապես․ Սերժ Սարգսյանը՝ «Մադրիդյան սկզբունքներ»-ի մասին Փաշինյանի հայտարարության մասին
Ամեն անգամ Հայաստանի կառավարիչի կողմից հնչեցրած հերյուրանքների մասին մտածելիս ուզում եմ հասկանալ, թե կոնկրետ այդ պարագայ...
Փաշինյանը՝ Քյարամյանի և Աղազարյանի սկանդալի մասին
Երբ Քննչական կոմիտեի նախագահը հայտարարում է, որ Հովիկ Աղազարյանի որդու վերաբերյալ քրեական գործով առնվազն երկու անգամ միջ...
Թուրքիական Զինուժը սկսել է նորագույն ցամաքային ինքնագնացներ կիրառել
Թուրքիայի Զինված ուժերը սկսել է ինքնագնաց ցամաքային մեքենաներ կիրառել մարտական և ոչ մարտական վտանգավոր գործողությունների...