Թուրքիական Զինուժը սկսել է նորագույն ցամաքային ինքնագնացներ կիրառել
Թուրքիայի Զինված ուժերը սկսել է ինքնագնաց ցամաքային մեքենաներ կիրառել մարտական և ոչ մարտական վտանգավոր գործողությունների իրականացման համար: Այս մասին տեղեկացրել է թուրքական Daily Sabah պարբերականը՝ հղում անելով երկրի ազգային պաշտպանության նախարարությանը:
Գերատեսչության տվյալներով՝ ACROB IKA շարժական համալիրները հեռակառավարմամբ կարող են հետախուզական և դիտորդական գործողություններ կատարել՝ տարբեր խոչընդոտներ հաղթահարելով, այդ թվում՝ ջրային:
Նշվում է, որ այդ սպառազինման օգնությամբ թուրքական բանակի ցամաքային ստորաբաժանումներին կհաջողվի նվազագույնի հասցնել անձնակազմի կորուստները, քանի որ համալիրները թույլ են տալիս հետախուզություն իրականացնել հակառակորդի կրակի տակ գտնվող վտանգավոր գոտիներում:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...