Իրավիճակը սրվում է՝ ԱԷՄԳ խորհուրդը Իրանից անհապաղ տվյալներ է պահանջում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ 35 անդամ ունեցող կառավարիչների խորհուրդը ընդունել է բանաձև, ըստ որի՝ Իրանը պետք է անհապաղ տեղեկացնի վերահսկող կառույցին իր հարստացված ուրանի պաշարների և ռմբակոծված ատոմային օբյեկտների վիճակի վերաբերյալ։ Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ Թեհրանը պարտավոր է ապահովել ԱԷՄԳ-ի մուտքը միջուկային օբյեկտներ։
Բանաձևը ներկայացրել էին եվրոպական եռյակը՝ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Միացյալ Նահանգները։ Իրանը նախապես զգուշացրել էր, որ նման որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ ԱԷՄԳ-ի հետ իր համագործակցության վրա։
Բանաձևի ընդունումից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ երկիրը դադարեցնում է Կահիրեում Իրանի և ԱԷՄԳ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Այդ մասին համապատասխան նամակ է ուղարկվել ԱԷՄԳ գլխավոր տնօրենին։
Բացի այդ, Իրանը ևս յոթ երկրի հետ համատեղ հայտարարություն է տարածել՝ քննադատելով բանաձևի ընդունումը։
Նմանատիպ հոդվածներ
Հայ սահմանապահները հայ-վրացական սահմանին ձերբակալել են բելառուս ընդդիմադիր բլոգերի. մանրամասներ. Լապշին
Քիչ առաջ հայ սահմանապահները հայ-վրացական սահմանին ձերբակալել են բելառուս ընդդիմադիր բլոգեր Դիանա Մոիսեենկոյին։ Այս մասին...
Որևէ սցենարով չեն ընդունելու Ազգային ժողովի այս կազմի լեգիտիմությունը․ Նարեկ Կարապետյան
Մենք պետք է ավելի շատ քննարկենք, խոսենք իրենց ընտրակեղծիքների մասին։ Այս մասին աջակիցների հետ հանդիպման ընթացքում ասել է...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Վարչապետը կարևորել է քաղաքական կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ աշխատանքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Այ...