Որևէ սցենարով չեն ընդունելու Ազգային ժողովի այս կազմի լեգիտիմությունը․ Նարեկ Կարապետյան
Մենք պետք է ավելի շատ քննարկենք, խոսենք իրենց ընտրակեղծիքների մասին։ Այս մասին աջակիցների հետ հանդիպման ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
«Սա կարևոր է, որպեսզի ինքը ինչ-որ սին օրակարգերով մեզ չկերակրի»,-ասել է Կարապետյանը։
Կարապետյանն ընդգծել է, որ որևէ սցենարով իրենք չեն ընդունելու Ազգային ժողովի այս կազմի լեգիտիմությունը։ Աջակիցներից մեկը նշել է, որ Հայաստանի պատմության մեջ չի եղել Ազգային ժողովի ընտրություններ, որ ընդդիմությունը ունենա 340 000 ձայն։
Աջակիցներից մեկի հարցին, թե վստա՞հ եք թիմի վրա, որ չեն լինի մարդիկ, ովքեր կես ճանապարհին կկոտրվեն՝ Կարապետյանն ընդգծել է, որ եթե մարդը հայացքով է ընդդիմադիր, չեն կարողանա անգամ ճնշումով իր հոգին գողանալ։
«Մեր պրինցիպիալ դիրքի պատճառով է, որ այսօր կալանավորվածների 90% մեր ուժի ներկայացուցիչներն են, դա մի բանից է, որ չեն կարում պայմանավորվեն մեր հետ»,- նշել է նա։
Նա նաև ընդգծել է փողոցային պայքարի կարևորությունը։
«Միակ ձև ունենք, եթե տնվոր չենք այստեղ, եթե չենք նեղանալու գնանք՝ դա հաղթանակն է, կարևոր չէ, թե ինչպես կգանք դրան՝ փողոց օրենսդիրով կգանք, թե հակառակը, պետք է դրան գանք ու վաղ, թե ուշ գալու ենք, որովհետև ամեն նոր ժամանակաշրջան ինքը կորցնում է տոկոս»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Նոր սահմանափակումներ ու արգելքներ Ռուսաստանում․ ճգնաժամը խորանում է
Ռուսաստանի Դաշնության երեք շրջաններում՝ Կուրգանի, Կուրսկի և Բրյանսկի մարզերում, տեղական իշխանությունների որոշմամբ սահման...