ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև քննարկումներ չկան. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի և Միացյալ Նահանգների միջև Ուկրաինայի թեմայով քննարկումներ այս պահին չեն ընթանում։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Այժմ խորհրդակցություններ չեն անցկացվում։ Շփումներ, իհարկե, կան։ Բայց գործընթաց, որը կարելի է խորհրդակցություններ անվանել, չկա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է կարգավորման, սակայն այն պետք է հանգեցնի հակամարտության արմատական պատճառների վերացման։ Նա նաև չի բացառել, որ Ուկրաինայում ռազմական գործողության ավարտից հետո հնարավոր լինի ռազմական տրիբունալ (Զինվորական և խիստ ծանր քաղաքացիական հանցագործություններին վերաբերող գործերը վարող դատական մարմին)։
Նմանատիպ հոդվածներ
Սա ո՞վ պետք է քանդի. պատասխանատվությունը կրում է ՔՊ–ն. Թովմասյանը` Գլխավոր դատախազին
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկ...
«Մենք այստեղ դրանց նմանների՞ եղջյուրներ ենք կոտրել»․ Լուկաշենկոն՝ Լեհաստանի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով Լեհաստանի կողմից իր երկրի վրա հարձակման սպառնալիքները, ասել է, որ...
Մնացեք ձեր չափի մեջ. Միքայել Մելքումյանը հունից դուրս եկավ և դուրս եկավ դահլիճից
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի այսօրվա՝ հունվարի 13-ի նիստում կրքերը թեժացան, որի արդյունքում ԲՀԿ խմբակցության ...
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
Մոսկվան լսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին...