Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
Մոսկվան լսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին, մեծ աշխատանք է սպասվում, իրավիճակը պարզելու համար անհրաժեշտ են շփումներ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք լսել ենք այդ հայտարարությունները: Ակնհայտ է, որ հիմա մեծ աշխատանքներ են սպասվում, մեզ անհրաժեշտ են շփումներ և՛ ՀԱՊԿ շրջանակներում, և՛ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ։ Կհստակեցնենք և կխոսենք՝ համապատասխան այն հայտարարությունների, որոնք արել է պարոն վարչապետը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հարցին, թե ինչպես է ՀԱՊԿ-ը վերաբերում Փաշինյանի նման հայտարարություններին, Պեսկովն ասել է, որ Կրեմլը չի կարող խոսել կազմակերպության անունից․ «Իհարկե, ՀԱՊԿ շրջանակներում որոշակի աշխատանք կա անելու»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ Երևանի բարձրացրած հարցերին։
Նմանատիպ հոդվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...