Միխայիլ Խոդորկովսկին ընդգրկել է ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակում
«Ռոսֆինմոնիթորինգ»-ը քաղաքական գործիչ Միխայիլ Խոդորկովսկուն (որին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը որակել է որպես օտարերկրյա գործակալ) և Պետդումայի նախկին պատգամավոր Դմիտրի Գուդկովին (որը նույնպես Ռուսաստանում որակվել է որպես օտարերկրյա գործակալ) ընդգրկել է ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հոկտեմբերի 14-ին ԱԴԾ-ն հայտնել էր, որ մի քանի օտարերկրյա գործակալների մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանում իշխանության բռնի զավթման փորձի գործով։ Գլխավոր կասկածյալ նշվել է «Յուկոս»-ի նախկին գործադիր տնօրեն Միխայիլ Խոդորկովսկին։
Խոդորկովսկուն և Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովին (նա ևս որակվել է որպես օտարերկրյա գործակալ) մեղադրել են ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու մեջ։ Գործում ներգրավված է նաև Պետդումայի նախկին պատգամավոր Դմիտրի Գուդկովը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի դրոշը ծածանվում է Հռոմի նախագահական պալատի վրա
Հռոմի Քվիրինալյան պալատի վրա բարձրացվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Դա կապված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի...
Թուրքիայում զայրացած են ցեղասպանության մասին Հունաստանի նախագահի հայտարարությունից
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հունաստանի նախագա...
ԱՄՆ-ն կօգտվի դրանից նոր համաշխարհային պատերազմ սկսելու համար. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտավախություն ունի, որ ԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելքում հակամարտությունն օգտագոր...
Զրո հարստացում = մենք ՉՈՒՆԵՆՔ համաձայնություն․ Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին սոցցանցերում գրել է․«Ուղարկում են Հռոմ՝ Միացյալ Նահանգների հետ անուղղակի բան...