Հայաստանի դրոշը ծածանվում է Հռոմի նախագահական պալատի վրա
Հռոմի Քվիրինալյան պալատի վրա բարձրացվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Դա կապված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պետական այցի հետ։ Գրում է NEWS.am-ը։
Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական դիմավորման արարողությունը։
Լրատվականը հայտնում է, որ նախագահին դիմավորել է Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան։ Հնչեցին Հայաստանի եւ Իտալիայի պետական օրհներգերը, որից հետո Քուիրինալե պալատի վրա բարձրացվեց Հայաստանի պետական դրոշը։
Արարողության պաշտոնական մասից հետո մեկնարկեց երկու նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հայաստանի և Իտալիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի նախագահը պետական այց է կատարում Իտալիա։ Նախատեսված են հանդիպումներ Սենատի ղեկավար Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի ղեկավար Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
«Ես Մատաղիսում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»․ Ալիևը՝ Սերժ Սարգսյանին
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 3-ին օկուպացված Մատաղիս գյուղ այցելության ժամանակ դիմել է Սերժ Սարգսյանի...
Տարածաշրջանում պատերազմ է հասունանում Բաքվի սխալի պատճառով. Քամալ Խարազի
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին ասել է, որ Սիոնիստական ռեժիմը պատահաբար չի...
Թուրքիան 9-րդ դաշտային բանակը տեղակայում է Իրանի հետ սահմանին, նոր էսկալացիան անխուսափելի է․ փորձագետ
Տարածաշրջանում աննախադեպ էսկալացիա ունենք։ Լարվածությունն աննախադեպ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փո...