ԱՄՆ-ն կօգտվի դրանից նոր համաշխարհային պատերազմ սկսելու համար. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտավախություն ունի, որ ԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելքում հակամարտությունն օգտագործել նոր համաշխարհային պատերազմ հրահրելու համար, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
Լուկաշենկոյի խոսքով՝ վերջին չորս տարվա ընթացքում ԱՄՆ գործող նախագահի օրոք որոշակի քաղաքականություն է ձևավորվել:
«Սրանք ընկերներ են, սրանք թշնամիներ են, սա շան որդի է, բայց մերն է, իսկ սա օտար է։ Իշխանությունը կփոխվի, և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես Աֆղանստանում էր։ Սա առաջին անգամը չէ։ Իշխանափոխության համար նրանց պետք է անպայման ինչ-որ պատերազմ սանձազերծել։ Աստված չանի, նրանք Մերձավոր Արևելքի հակամարտությունից կօգտվեն նոր համաշխարհային պատերազմ սկսելու համար։ Նրանք պատրաստ են դրան»,-վստահ է Բելառուսի առաջնորդը։
Վերջինս նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի կամ այլ ավանդական դաշնակիցների դեմ թշնամանքի կոչ չի անում:
Նա ասել է․ «Բարեկամություն արեք և հարաբերություններ կառուցեք նրանց հետ, ով ուզում է: Բայց մի կորցրեք այն, ինչ մենք վերջին տարիներին ստեղծել ենք վստահելի համագործակցության առումով։ Դա մեծապես կախված է մեզանից՝ ուժայիններից։ Ես այդ մասին էր մտածում այդ հանդիպմանը գնալիս»։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն․ FT
Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմա...
Թուրքիայի արտգործնախարարը ողջ աշխարհին կոչ է արել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ողջ աշխարհին միանալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ ՀԱՀ-ի հայց...
Իրանի նախագահը Խամենեիին կոչ է արել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին կոչ է արել հրաժարվել Իսրայելին ուղղված «վրեժխնդրությ...