Թուրքիայում զայրացած են ցեղասպանության մասին Հունաստանի նախագահի հայտարարությունից
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հայտարարությանը, որն արվել էր վերջինիս՝ Հայաստան կատարած այցի ընթացքում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
«Տեսնում ենք, որ Հունաստանը շարունակում է մնալ Թուրքիայի դեմ թշնամական տրամադրված շրջանակներում և աջակցել այդ շրջանակների՝ մեր երկրի դեմ արտահայտվող տեսակետներին և դիրքորոշումներին»,- նշել է Աքսոյը։
Վերջինս, առաջ քաշելով մի շարք անհիմն պնդումներ, «Հույների կողմից թուրքերի և օսմանցի այլ քաղաքացիների նկատմամբ վայրագություններ իրականացնելու» վերաբերյալ, նշել է, որ այսօր էլ Աթենքը ճնշումներ է գործադրում Հունաստանում բնակվող թուրք փոքրամասնության նկատմամբ։
«Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ մեր երկրի դեմ ուղղված գործունեությանը ցուցաբերվող աջակցությունը Հունաստանին երբեք օգուտ չի տալու»:
Անդրադառնալով Ցեղասպանության հարցին՝ թուրք պաշտոնյան նշել է.
«1915-ի դեպքերի հարցում Թուրքիայի դիրքորոշումն արտահայտվել է նախագահ Էրդողանի վարչապետության շրջանում՝ 2014 ապրիլի 23-ին հրապարակած հայտարարության մեջ: Այլ բացատրության կարիք չկա»։
Պաշտոնական այցով Հայաստան այցելած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանից ուղերձ է հղե Թուրքիային: Հունաստանի նախագահը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ մամուլի համար հայտարարության ընթացքում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու Պոնտոսի հույների ցեղասպանությանը, հայտարարել է, որ Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ և պատասխան տա:
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...