Լեհաստանը պահանջում է երկաթգծում տեղի ունեցած պшյթյունի մեջ կասկածվող ուկրաինացիների արտահանձնումը․ Տուսկ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկաթուղում վերջերս տեղի ունեցած դիվերսիայի համար պատասխանատվություն են կրում Ուկրաինայի երկու քաղաքացիներ, որոնք համագործակցում են ռուսական հետախուզության հետ, հաղորդում է RMF24-ը։
Նա հավելել է, որ տղամարդիկ Լեհաստանից փախել են Տերեսպոլի սահմանային անցակետով և Լեհաստանը պահանջելու է երկաթգծում տեղի ունեցած պшյթյունի մեջ կասկածվող ուկրաինացիների արտահանձնումը:
Լեհաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ ծառայությունները այժմ վստահ են, որ Միկա քաղաքի մոտ գծերը պայթեցնելու փորձը և Պուլավի շրջանում երկաթուղային ենթակառուցվածքների խափանումը դիվերսիաների երկու ակտեր էին, որոնք նախատեսված էին երկաթուղային աղետ առաջացնելու համար։
Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկու ուկրաինացիներն էլ, որոնք նույնականացվել են որպես դիվերսանտներ, Լեհաստան են ժամանել Բելառուսից։
Հավելենք՝ ավելի վաղ լեհական իշխանությունները հայտնել էին, որ Ուկրաինայի հետ սահման տանող երկաթուղու վրա տեղի ունեցած երկու միջադեպի մասին: Վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ Վարշավայի և Լյուբլինի միջև երկաթուղու մի հատվածը պայթեցվել է «աննախադեպ դիվերսիայի» արդյունքում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունն այն մասին՝ «Չենք զարմացել, որ դիվերսիայում կրկին ներգրավված են ուկրաինացիները»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու ՊՆ-ն հերքեց, ապա հաստատեց հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի լուրը
Սահմանի ամբողջ երկայնքով տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք մեր և ադրբեջանցի զինվորների միջև։ Այս մասին այսօր ԱԺ արտահ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Ինձ ոչինչ չի ասել. Նեթանյահուն հերքել է Թրամփի մասին լուրերը
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի խնդրել հրաժարվել Լիբանանում ահաբեկիչների թունելների դեմ...
Եթե Տոնոյանն այլ հայտարարություն աներ, նրան պաշտոնից կազատեի. Փաշինյան
Այսօր Եռաբլուրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտնի ձևակերպմանը, հայտա...