Ինչու ՊՆ-ն հերքեց, ապա հաստատեց հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի լուրը
Սահմանի ամբողջ երկայնքով տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք մեր և ադրբեջանցի զինվորների միջև։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար իկոլ փաշինյանը` մեկնաբանելով` օրերս Վարդենիսում տեղի ունեցած միջադեպը։
«Ասում են` ՊՆ-ն ինչու հերքեց և հաստատեց։ Դուք գիտեք` ՊՆ-ին զեկուցում են հարձակվեցին, մենք փախա՞նք։ Վերջնարդյունքն են զեկուցում։ 2 ժամանոց վիդեոյից 3 րոպե կտրում են ու տալիս են ադրբեջանցի գործակալներին։ Նրանք էլ տարածում են դա»,- ասաց նա։
Փաշինյանի կարծիքով` ՊՆ-ի համար կարևոր է, որ ինքը ժողովրդին անկեղծ, ազնիվ ասի այն, ինչ որ կա։ Այնուհետև Փաշինյանն անդրադարձավ նաև այսօր Կութում հնչած կրակոցներին` արձանագրելով, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված։
«Իրավիճակը շատ լարված է, ոչ մեկ թող չթերագնահատի։ Այսօր Կութի շրջանում եղել է հրաձգություն, բայց հետո կողմերն արձանագրել են, որ դա թյուրըմբռնման արդյունք է, եկել են, քննարկել են, որ իրար վրա չեն կրակել, այլ միջադեպի մասին է խոսքը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...
Դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին. ՊՆ-ն` տարածված տեսանյութի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջան...
«20 հազար ադրբեջանցի զինվորական է գտնվում Հայաստանի սահմաններին». ֆրանսիացի սենատորը կոչ է անում
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն կոչ է արել երկրի իշխանություններին գործողություններ ձեռնարկել ընդդեմ Ադրբեջանի՝ Հա...