Բրիտանիան կդադարեցնի Ռուսաստանից ուրանի ներկրումը
Մեծ Բրիտանիան նախատեսում է մինչև 2028 թվականը ամբողջությամբ դադարեցնել Ռուսաստանից ուրանի ներկրումը։ Այս մասին Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել Է «Իզվեստիա» թերթին:
Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ ի սկզբանե Բրիտանական կառավարությունը մտադիր էր ամբողջությամբ դադարեցնել ուրանի ներմուծումը Ռուսաստանից 2030 թվականին, սակայն ԱՄՆ-ի հետ ստորագրված «տեխնոլոգիական բարգավաճման մասին համաձայնագրի» շրջանակներում այդ ժամկետը փոխվել է մինչև 2028 թվականը:
Ըստ առկա տեղեկությունների՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ից ուրանի ուղղակի մատակարարումների, այլ ֆրանսիական ԷԴՖ ընկերությանը պատկանող միջուկային վառելիքի գնման մասին է, որի ծագումը կապված է Ռուսաստանի հետ:
Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանի հետ առևտրի հարցերում Լոնդոնի մոտեցումներում տնտեսական նպատակահարմարությունը չի դիտարկվում որպես որոշիչ գործոն:
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած նման գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի. Կոնջորյան
Ազգային ժողովում գումարված արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայա...
«Fly Arna-ի» միակ օդանավը թռել է Շարժա, ապա հանվել հայկական գրանցումից. ի՞նչ է սպասվում փոխադրողին
«Հետք»-ը գրել է․«Հայկական ազգային ավիաուղիներ» ընկերության (հայտնի է որպես «Ֆլայ Արնա») միակ ինքնաթիռը, որը հունվարի 16-...
Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության...
Թուրքիայի ԱԺ-ի նախագահը` Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը, հերթական առիթն օգտագործելով, առաջ է քաշել պետական մակարդակով իրականաց...