Ցանկացած նման գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի. Կոնջորյան
Ազգային ժողովում գումարված արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնած՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
«ՀՀ Ազգային ժողովը, պաշտպանելով ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, վերահաստատելով իր հավատարմությունն իրավունքի գերակայության, սահմանադրական կարգի սկզբունքներին, հիմնվելով ժողովրդավարության և մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա, հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրության անխախտ դրույթին, համաձայն որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ձևավորվում է միայն ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ, մերժելով ահաբեկչությունը, սպառնալիքը և բռնության ցանկացած ձև քաղաքական պայքարում և հանրային կյանքի կազմակերպման մեջ, հիմք ընդունելով ահաբեկչության դեմ պայքարի հարցում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները՝ հայտարարում է.
Խստորեն դատապարտում ենք ՀՀ ինքնիշխանության, Սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրսատված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց ՀՀ իրավապահ մարմինների կողմից 2025 թվականի հունիսին:
Ահաբեկչության և սահմանդրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենքների:
Ահաբեկչությունը և բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու փորձերը ուղիղ հարված են ՀՀ ինքնիշխանությանը և ժողովրդին: Դրանք միտված են կազմալուծելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները և հարվածելու պետության դիմադրողականությանը՝ ստեղծելով ներքին և արտաքին սպառնալիքներ ՀՀ-ի և ՀՀ ժողովրդի համար»,- ասել է նա:
Կոնջորյանը ընդգծեց՝ անընդունելի է նաև ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալման և ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներգրավելու փորձերը:
«Վեհարանը պետք է ազատվի եկեղեցական հոգևոր մթնոլորտը խաթարող անձանցից, իսկ եկեղեցին պետք է վերադառնա իր բուն առաքելությանը՝ հավատացյալների հոգևոր կարիքների սպասարկմանը:
Խիստ մտահոգիչ և դատապարտելի են ՀՀ նախկին ղեկավարների և նրանց թիմակիցների՝ ահաբեկչությունն արդարացնող կամ աջակցող հայտարարությունները: Նրանք քաղաքական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար: Որևէ պատճառ կամ ներքաղաքական նպատակ չի կարող արդարացնել զինված խմբեր ստեղծելու, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կուտակելու և երկրում սահմանադրական կարգը տապալելու ծրագրերը:
ՀՀ ԱԺ-ն՝ որպես Հայաստանի ժողովրդի առաջնային մանդատով օժտված լեգիտիմ ներկայացուցչական մարմին, կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և քաղաքացիներին դատապարտել ահաբեկչությունը և բռնության միջոցով պետության իշխանության զավթման փորձերը, աջակցել ՀՀ օրինական իշխանություններին իրենց սահմանադրական պարտականությունների կատարման մեջ, նպաստել ազգային համերաշխությանը և պետական ինստիտուտների ամրապնդմանը»,- հայտարարել է Կոնջորյանը:
Անդրադառնալով խորհրդարանական ընդիմության՝ արտահերթ նիստին չմասնակցելու որոշմանը՝ Կոնջորյանը նշել է, որ այս կերպ պարզ դարձավ, որ նրանք և նրանց ղեկավարությունը աջակցում են ահաբեկչության միջոցով իշխանության զավթման փորձը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու արտահերթ նիստի աշխատանքներին:
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...
Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
Ազգային Ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքիՀո...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...