Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարության վերաբերյալ հարցին։
Նա մտահոգիչ է որակել հայ գերիների դատավարությունը` նշելով, որ այն օգտագործվելու է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար
«Մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որ տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզվեն նրանցից։
Մենք շատ մտահոգված ենք այդ պրոցեսով։
Այդ դատավարությունն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության դեմ։
Մենք այս հարցը շատ լավ հասկանում ենք և բոլոր հասու միջոցներով փորձում ենք այդ խնդիրը լուծել»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Ինչու է Զելենսկին արգելել Պուտինի հետ ուղիղ բանակցությունները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է, թե ինչու է արգելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցություն...
ԱՄՆ–ի հետ խնդրահարույց հարցեր կան. Թուրքիա
Թուրքիան ԱՄՆ-ի հետ հարաբերություններում խնդրահարույց հարցեր ունի, որոնցից գլխավորը Սիրիայում Վաշինգտոնի քաղաքականություն...
Լեհաստանի նախագահը կոչ է անում ապամոնտաժել «Հյուսիսային հոսքերը»
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ ռուսական գազի մատակարարումները Եվրոպա չեն կարող վերականգնվել նույնիսկ այ...