Թրամփը կմիջամտի Թաիլանդ–Կամբոջա սահմանային լարվածությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թաիլանդի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ պատրաստ է աջակցել Կամբոջայի հետ խաղաղ գործընթացն առաջ մղելու հարցում՝ երկկողմ սահմանին իրավիճակի սրման ֆոնին։
Թաիլանդի կառավարության ղեկավարը նշել է, որ երկիրը հավատարիմ է խաղաղությանը, սակայն ընդգծել է, որ Կամբոջան պետք է պատասխանատվություն ստանձնի սահմանային գոտում լարվածության համար։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն և Մալայզիան պատրաստ են աջակցել կողմերին խաղաղ գործընթացում առաջ շարժվելու հարցում։ Զրույցից հետո Թաիլանդի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել նաև Մալայզիայի կառավարության ղեկավարի հետ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թաիլանդի ԱԳՆ-ն Կամբոջային մեղադրել էր համատեղ հռչակագրի դրույթները խախտելու մեջ՝ նշելով, որ Կամբոջան Թաիլանդի տարածքում տեղադրել է հակահետևակային ականներ։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկու գրասենյակը՝ Ղրիմի վրա Կիևի հարձակման ծրագրերի ու Մոսկվայի հետ բանակցությունների «տարօրինակ» լինելու մասին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը վստահություն է հայտնել Ղրիմի վրա հարձակողական գործողություն սկսելո...
«Ժամանակ». Նոր նշանակում. ո՞րն է Փաշինյանի նպատակը
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին Գլենդելի քաղաքապետական խորհրդի նախկին անդամ, մի քանի անգամ քաղաքապետ ընտրված Զա...
Ֆեյսբուքն արգելափակել է Ռուբեն Մելքոնյանի՝ ՔՊ–ական պատգամավորի մասին արված գրառումը
ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի նախօրեին արված գրառումը ֆեյսբուքն արգելափակել է։ Այս մասին ֆեյսբ...
Միջուկային օբյեկտների ռմբակոծումը տեղի չի ունենա․ մեր պայմաններին համաձայնել են․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կնքմանը։...