Միջուկային օբյեկտների ռմբակոծումը տեղի չի ունենա․ մեր պայմաններին համաձայնել են․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կնքմանը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Դուք հավանաբար արդեն կարդացել եք, որ Իրանը համաձայնել է այնպիսի պայմանների, որոնց դեպքում մենք բարեկամական մոտեցում կդրսևորենք և ռադիոակտիվ փոշի չենք ստեղծի Իրանում, այսինքն միջուկային օբյեկտների ռմբակոծումը տեղի չի ունենա։ Ես ցանկանում եմ, որ նրանց համար ամեն ինչ լավ լինի։ Իրանը մեծ երկիր է, բայց չի կարող միջուկային զենք ունենալ։ Դա պարզ է: Ոչ մի 30 էջանոց փաստաթուղթ, ընդամենը մեկ նախադասություն՝ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Կարծում եմ, որ մենք մոտ ենք գործարքին: Մենք Իրանի հետ շատ լուրջ բանակցությունների մեջ ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Թրամփը ։
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ կցանկանար իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծել «խելամիտ, ոչ թե կոշտ ձևով»։
Թրամփը նաև հավելել, որ չի ցանկանում դիմել «չտեսնված բռնության» և նախընտրում է «ճիշտ ճանապարհը»։
Հավելենք՝ Միացյալ Նահանգները և Իրանը, Օմանի միջնորդությամբ, բանակցությունների չորս փուլ են անցկացրել՝ լուծելու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...