Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Գործարար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ: ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:
«Քննչական մարմինը՝ բաղկացած 53 քննիչից, հերթական անգամ արձանագրել է վճռական անգործությունը և անհարգալից վերաբերմունքը դատական ակտի նկատմամբ:
Հիշեցման կարգով՝ Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Դատախազության անհիմն բողոքը և ակնհայտ է, որ քաղաքական հետապնդման պայմաններում ակնկալվում է ռեկորդային արագությամբ դատական ակտ:
Իմ կանխատեսումն այն էր, որ Վճռաբեկ դատարանը ընդհանրապես չի իրականացնելու արդարադատություն, քանի որ բողոքում գրված է Սամվել Կարապետյան անուն ազգանունը և բողոք բերողը Դատախազությունն է: Ի դեպ, մանրամասն ուսումնասիրել եմ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կողմից վարույթ ընդունելու և որոշումներ կայացնելու տևողության պրակտիկան. դեռևս որևէ դեպք չի եղել, որ նույնիսկ մեկ ամսվա ընթացքում Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացվի», – գրել է Վարդևանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես կգործի եկամտահարկի վերադարձի համակարգը հիփոթեքային վարկ ունեցողների և նոր վերցնողների համար․ պարզաբանում
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել հիփոթեք...
Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Լանջիկի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին բուք է. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապար...
Քաղաքացիներն անսպասելիորեն հերթական անգամ հայտնվել են երկու կրակի արանքում․ ո՛չ անձնագիր, ո՛չ պատվաստում. NEWS.am
Քաղաքացիներն անսպասելիորեն հերթական անգամ հայտնվել են երկու կրակի արանքում:Ինչպես արդեն հաղորդվել է, վերջին շրջանում հան...
Ռուսաստանը հայ խոպանչիների համար խնդիրներ է ստեղծել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործող իշխանությունների հակառուսական պահվածքի վերաբերյալ ռուսական շրջանակների ոչ...