Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Լանջիկի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին բուք է. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները, իսկ Գորայք-Սարավան ավտոճանապարհը՝ բեռնատարների համար:
Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Լանջիկի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին բուք է։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Շիրակի մարզի Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի, Ջաջուռի, Քեթիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Թալինի տարածաշրջաններում (բուք է) տեղ-տեղ առկա ենմերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Որ երկրներ են Ուկրաինայից մեկնում փախստականները
Որ երկրներ են Ուկրաինայից մեկնում փախստականները: Լեհաստան՝ 650 հազար: Հունգարիա՝ 145 հազար: Մոլդովա՝ 103...
«Red Wings»-ը կշարունակի չվերթներ կատարել դեպի Հայաստան և Ուզբեկստան
«Red Wings» ավիաընկերությունը կշարունակի միջազգային ուղղություններով թռիչքները դեպի Հայաստան ու Ուզբեկստան, ՏԱՍՍ գործակա...
Քաշաթաղում ադրբեջանցի զինծառայողներ են կորել
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացրած Քաշաթաղի շրջանում ադրբեջանցի զինծառայողներ են կորել։Ադրբեջանի պաշտպանության նա...
Մարիուպոլի մոտ ինքնաշեն ռումբերի արտադրամասում թուրքական մի քանի մետրանոց դրոշ է գտնվել
Մարիուպոլի մոտ գտնվող, «Աջ սեկտորից» ազատագրված Սոպինո բնակավայրում, ռազմական նշանակության արտադրամասում, որտեղ անօդաչու...