Քաղաքացիներն անսպասելիորեն հերթական անգամ հայտնվել են երկու կրակի արանքում․ ո՛չ անձնագիր, ո՛չ պատվաստում. NEWS.am
Քաղաքացիներն անսպասելիորեն հերթական անգամ հայտնվել են երկու կրակի արանքում:
Ինչպես արդեն հաղորդվել է, վերջին շրջանում հանրապետությունում անձնագրերի տրամադրման խնդիր է առաջացել:
«Այս պահին կորոնավիրուսային համավարակի պատճառով անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիրներ են ծագել, ինչի պատճառով քաղաքացիներին անձնագրեր չեն տրվում»,- այսօր NEWS.am-ի թղթակցին ասել են ոստիկանության մամուլի ծառայությունից: Անձնագրերի տրամադրման վերականգնման ժամկետները չեն նշվում: Անձնագրային գրասենյակները խորհուրդ են տալիս սեպտեմբերի 20-ից հետո գալ:
Բայց այս խնդիրը վերաբերում է ոչ միայն երկրից հեռանալ կամ վարկ վերցնել ցանկացողներին: Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը բառացիորեն ստիպում է աշխատող քաղաքացիներին պատվաստվել կամ երկու շաբաթը մեկ բացասական թեստ ներկայացնել: Վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է, որից հետո գործատուի հանդեպ պատժամիջոցներ կսկսվեն:
Հենց այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը: Առանց անձնագրի անհնար է պատվաստվել: ID ունենալու դեպքում կարելի է թեստ անցնել: Անձնագրային գրասենյակներում ուսերը թոթվում են եւ խորհուրդ են տալիս նույնականացման քարտ ստանալ: Բայց եթե սովորական անձնագիրն անվճար է տրվում (վճարումը կատարվում է միայն պետական տուրքի տեսքով`1000 դրամի չափով), ապա ID-ն երեք անգամ ավելի թանկ արժե: Ստացվում է, որ նման դեֆիցիտը շատ ձեռնտու է պետությանը: Պարտավորեցնելով մարդկանց պատվաստվել՝ պետությունը դրա համար հնարավորություններ չի ապահովել:
Եթե սեպտեմբերի 20-ից հետո, այնուամենայնիվ, սկսվի անձնագիր ստանալու դիմումների ընդունումը, ապա մինչեւ հոկտեմբերի 1-ը դիմածների մեծ մասը դեռ չի հասցնի դրանք ստանալ: Իսկ անձնագրային բաժանմունքների հերթերը նույնիսկ սարսափելի է պատկերացնել: Այդ թվում նաեւ այն պատճառով, որ մարդաշատ տարածքում դժվար կլինի խուսափել վարակից:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են Հայաստան վերադարձող գերիների անունները. Sputnik Արմենիա
Հայտնի են Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստան են վ...
Լոսի Քիսոն այցելել է Փաշինյանի հայրական տուն
Հանրությանը որպես Լոսի Քիսո հայտնի Քրիստինե Հալաջյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի հայրակ...
Պատերազմի վետերան ադրբեջանցին խնդրում է իրեն Հայաստան արտաքսել
Ադրբեջանի իշխանությունները պատերազմի՝ հաշմանդամություն ունեցող վետերանին հասցրել են այն վիճակին, որ նա խնդրել է իրեն Հայ...
«Էրիկիս մարմինը դեկտեմբեր 8-ից Եղեգնաձորի դիահերձարանում է եղել․ 10 ամիս ման եմ եկել»․ զոհվածի հայր. «168»
«Էրիկիս զորացրվելուն 100 օր էր մնացել՝ կռիվը սկսվեց…»,- «168»-ի հետ զրույցում պատմել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհվ...