Հյուսիս-Հարավ երկաթուղու թողունակությունը կկրկնապատկվի հինգ տարում․ Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ Ռուսաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղու տարեկան թողունակությունը առաջիկա հինգ տարում կհասնի 20 միլիոն տոննայի։ Տոկաևը «Ռոսիյսկայա գազետա» թերթում հրապարակված իր հոդվածում նշել է, որ տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում Ղազախստանի ու Ռուսաստանի համագործակցության խորացումը ունի բարձր ռազմավարական նշանակություն։
«Միասին մենք աշխատում ենք Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի արևելյան ճյուղի թողունակության ընդլայնման ուղղությամբ, որտեղ արդեն նկատվում է բեռնափոխադրումների զգալի աճ։ Այս գործընթացում հատուկ դեր է խաղում Ռուսաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղին։ Ստորագրվել է ճանապարհային քարտեզ, որի իրականացումը առաջիկա հինգ տարիներին այս ռազմավարական զարկերակի թողունակությունը կբարձրացնի տարեկան մինչև 20 միլիոն տոննա», - գրել է Տոկաևը։
Նրա խոսքով՝ Ղազախստանի և Ռուսաստանի չափերն ու աշխարհագրական դիրքը պայմանավորում են տարանցիկ երթուղիների և ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը՝ Եվրասիայում կայուն տրանսպորտային կապ ապահովելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ոչ ոքի աշխատանքից չի ազատի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ մեկին ազատել աշխատանքից S...
Ուզբեկստանում համալսարանի ռեկտորը ուզբեկերեն չիմացող քաղաքացիներին անվանել է «օկուպանտ» կամ «ապուշ»՝ թողնելով, որ նրանք ընտրեն, թե որ մեկն են. ՌԴ ԱԳՆ–ն բողոք է հայտնել
ՌԴ ԱԳՆ է կանչվել Ուզբեկստանի դեսպան Բոտիրժոն Ասադովը և բողոքել նրա դեմ՝ Ուզբեկստանի Ժուռնալիստիկայի և զանգվածային հաղորդ...
Արայիկ Հարությունյանն արդեն հարցաքննվել է․ փաստաբան
Նախօրեին ձերբակալված և Բաքու տեղափոխված Արայիկ Հարությունյանը, որը նախկինում ծառայել է Արցախի Հանրապետության նախագահի պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է` ինչ են քննարկել Պուտինը և Արաղչին
Ռուսաստանի նախագահը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ է անցկացրել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ անդրադառնալ...