Թրամփը ոչ ոքի աշխատանքից չի ազատի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ մեկին ազատել աշխատանքից Signal հավելվածի խմբի զրույցին առնչվող սկանդալային միջադեպի արդյունքում։
Նա ընդգծել է, որ վստահում է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլթսին և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, իսկ նրանց հնարավոր պաշտոնանկության մասին լուրերն անվանել է կեղծ՝ որակելով դրանք որպես «վհուկների որս»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Վենսը, Ռուբիոն, Ուոլթսը, Ուիթքոֆֆը, Գաբբարդը և այլք, հութիների դեմ ռազմական գործողության համար Signal հավելվածում խումբ են բացել և քննարկել բոլոր մանրամասները։ Պենտագոնի ղեկավար Հեգսեթն անգամ խմբում տեղադրել է ռազմական գործողության բոլոր պլանները։
Սխալմամբ այդ խմբում ավելացրել են The Atlantic պարբերականի խմբագրին, որն էլ իր հրատարակման մեջ ներկայացրել էր փակ խմբի քննարկումերի նկարները։
Նմանատիպ հոդվածներ
Քվեարկության մասնակիցների թիվը՝ 11:00-ի դրությամբ
Ժամը 11:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 3094 ընտրական իրավունք ուն...
Այսօր Գյումրիում և Փարաքարում համայնքների ավագանու արտահերթ ընտրություններն են
Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում այսօր՝ մարտի 30-ին, առավոտյան ժամը 8.00-ին բացվեցին ընտրական...
Հուսանք, որ ամեն ինչ նորմալ կլինի. Մարտուն Գրիգորյանը քվեարկել է
«Մեր քաղաքը» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը 31/51 ընտրատեղամասում կատարեց իր քվեարկությունը։ «Հ...
Ղրիմը ռուսակա՞ն է. Թրամպը՝ Պորոշենկոյին
«Ասացեք, Ղրիմը ռուսակա՞ն է»,-Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն պատմել Է The New York Times-ին այն մասին, թե ինչպես է...