ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է` ինչ են քննարկել Պուտինը և Արաղչին
Ռուսաստանի նախագահը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ է անցկացրել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ անդրադառնալով Արևմտյան Ասիայում կայունության հաստատմանը։
Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ բխող Իրանի և տարածաշրջանային մյուս պետությունների շահերից, որպեսզի Արևմտյան Ասիայում հնարավորինս սեղմ ժամկետներում խաղաղություն հաստատվի։ ՌԴ նախագահը տեղեկացրել է նաև Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիից ստացված ուղերձի մասին և բարօրություն մաղթել նրան։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին Թեհրանին ցուցաբերվող աջակցության համար։ Նա բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա հարաբերությունների մակարդակը՝ վերահաստատելով դրանք էլ ավելի ամրապնդելու պատրաստակամությունը։
Բանակցություններին ռուսական կողմից ներկա են եղել նաև ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Իրանական պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին և ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հայտնու...