Արայիկ Հարությունյանն արդեն հարցաքննվել է․ փաստաբան
Նախօրեին ձերբակալված և Բաքու տեղափոխված Արայիկ Հարությունյանը, որը նախկինում ծառայել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում, արդեն հարցաքննվել է։ Ինչպես հայտնում է Trend-ը, այս մասին ասել է նրա փաստաբան Ալով Սաֆարալիևը։
«Հարությունյանը հարցաքննվել է, միայն կարող եմ ասել, որ նրա տված ցուցմունքը կօգնի գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ»,- նշել է նա։
Ըստ փաստաբանի՝ Հարությունյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակը «նորմալ է»։
«Ես կպաշտպանեմ նրան Ադրբեջանի օրենքների, միջազգային կոնվենցիաների պահանջների և իրավական էթիկայի համաձայն։ Մի խոսքով, ես բարեխղճորեն կատարելու եմ իմ մասնագիտական պարտքը»,- հավելել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Հարությունյանից բացի ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լե...
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում․ ԶԼՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա իսպանական Գրանա...
Արցախի նախագահը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու․ նա դեռ Արցախում է
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Այս մասին տեղեկանում ենք Arav...