Սպիտակ տունը հանդես է եկել քննադատական հայտարարությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը The Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ բրիտանական BBC հեռուստաընկերությունը գործում է որպես «ձախակողմյան քարոզչական մեքենա» է։
Նրա հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ The Telegraph-ը հրապարակել էր BBC-ի նախկին լրագրող Մայքլ Փրեսքոթի հուշագիրը, հասցեագրված ընկերության տնօրենների խորհրդին։ Փրեսքոթը փաստում է, որ BBC-ն խեղաթյուրել է Դոնալդ Թրամփի 2021 թվականի հունվարի 6-ի ելույթը՝ այն օրը, երբ տեղի ունեցան Կապիտոլիումի իրադարձությունները։
Հուշագրի համաձայն՝ հեռուստաընկերությունը փոխել է ելույթի ժամանակագրությունն ու ներկայացրել իրադարձությունները այնպես, որ ստեղծվի սխալ տպավորություն նախագահի խոսքի բովանդակության վերաբերյալ։ Լևիթը նշել է, որ նման նյութը «նպատակային և մանիպուլյատիվ մոնտաժի արդյունք» է, որը ապացուցում է BBC-ի «ամբողջությամբ կեղծ» բնույթը։
Նա հավելել է, որ BBC-ի հասցեին բարձրացվում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանելը, ըստ նրա, դեռ առջևում է։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս է ՀՀ–ն վճարելու մի քանի հարյուր միլիոն եվրոն. Լe Monde-ը` ֆրանսիական զենքի մասին
Հայտնի չէ, թե ինչպես է Հայաստանը վճարելու Ֆրանսիայի հետ կնքված ռազմական պայմանագրերի դիմաց, որոնք կարող են մի քանի հարյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրան-ԱՄՆ բանակցությունները մտնում են փորձագիտական փուլ. IRIB
Իսլամաբադում ընթացող բանակցությունները տեղափոխվել են փորձագիտական մակարդակ, հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը...
Արցախի ԱԳՆ-ն՝ Բաքվի հետ ուղիղ երկխոսություն վարելու միջազգային միջնորդների առաջարկությունների վերաբերյալ
Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին, որը ներկայացնում ենք ստորև: - Ինչպիսի՞ դիրքո...
Թեհրանը մեղադրում է Մոսկվային դավաճանության մեջ
Ռուսաստանը Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել Իրանի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ, ասել է Իրանի «Քաղաքական նպատ...