ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրան-ԱՄՆ բանակցությունները մտնում են փորձագիտական փուլ. IRIB
Իսլամաբադում ընթացող բանակցությունները տեղափոխվել են փորձագիտական մակարդակ, հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը (IRIB)։ Ըստ հաղորդման՝ բանակցային գործընթացը շարունակվում է մասնագիտական խմբերի ներգրավմամբ։
Նշվում է, որ իրանական պատվիրակության մի շարք անդամներ, որոնք ընդգրկված են տնտեսական, ռազմական, իրավական և միջուկային հարցերով մասնագիտացված հանձնաժողովներում, տեղափոխվել են Serena հյուրանոցի մեկ այլ հատված։ Այդտեղ նրանք անցկացրել են խորհրդակցություններ բանակցային հիմնական կազմի ներկայացուցիչների հետ։
Հաղորդագրության համաձայն՝ նման ձևաչափը նպատակ ունի առավել մանրամասն քննարկել օրակարգային հարցերը և համակարգել դիրքորոշումները տարբեր ոլորտներում։ Բանակցությունների բովանդակության վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում։
IRIB-ի տեղեկությամբ՝ գործընթացը շարունակվում է փակ ձևաչափով, իսկ կողմերի պաշտոնական դիրքորոշումների կամ հնարավոր պայմանավորվածությունների մասին դեռևս հրապարակային հայտարարություններ չեն արվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է Լիբանանում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների դեմ իրականացված ամեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կա՞ անհատ, որ Սամվել Կարապետյանից շատ օգնություն է տվել 44-օրյայի ժամանակ. Նարեկ Կարապետյան
«Աշտարակում մեզ հարցրեցին, թե ի ՞նչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյայի ժամանակ: Հենց հարցի բարձրացումը ցույց է տալիս, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալյոշան գնացել, իմ տան պատի հետ է նկարվել. Արարատ Միրոզոյան
«Պարզվում է՝ մինչ մենք ՀՀ քաղաքացիների հետ ենք շփվում և նկարվում, ուժեղ-ձևիստ և օտարերկրյա քաղաքացի (ըստ իր կողմից չհերք...
Իրանը էական առաջարկ է ներկայացրել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին ներկայացրել է «էական առաջարկ»՝ ուղղված առկա հակամարտության...