Թեհրանը մեղադրում է Մոսկվային դավաճանության մեջ
Ռուսաստանը Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել Իրանի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ, ասել է Իրանի «Քաղաքական նպատակահարմարության» խորհրդի անդամ Մոհամմադ Սադրը։ Այս մասին հաղորդել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։
«Ռուսաստանը Իսրայելին տեղեկատվություն է տրամադրել Իրանում ՀՕՊ համակարգերի տեղակայման մասին», - Սադրի խոսքերն է մեջբերում «Ալ Արաբիան»։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խորհրդի անդամը նաև ասել է, որ Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմը «ցույց տվեց, որ Մոսկվայի հետ ռազմավարական դաշինքն անօգուտ է»։ Սադրը ընդգծել է, որ Ռուսաստանը S-400-ը վաճառել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, բայց երբեք համակարգերը չի վաճառել Իրանին, որի հետ այս տարվա սկզբին երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել։
Ասրիրանը գրում է, որ Սադրը կոչ է արել պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց չվստահել նրան։
Նմանատիպ հոդվածներ
Որոշ պատմաբաններ սարսափահար են եղել ու նույնիսկ պատրաստվում են դիմել ԱԱԾ. Հայկ Դեմոյան
«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափոր...
Մահացել է Նիկոլայ Ռիժկովը
Կյանքի 94-րդ տարում մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը։ Այս մասին հ...
Զախարովան՝ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հարցի մասին
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և դա արել է բացահայտ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ չի կարող կալանք կիրառվել. Արամ Վարդևանյան
Սահմանադրական դատարանի որոշումը նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ չի կարող կալանք կիրառվել: Այս մասին Սահմանադրա...