Ինչպե՞ս է ՀՀ–ն վճարելու մի քանի հարյուր միլիոն եվրոն. Լe Monde-ը` ֆրանսիական զենքի մասին
Հայտնի չէ, թե ինչպես է Հայաստանը վճարելու Ֆրանսիայի հետ կնքված ռազմական պայմանագրերի դիմաց, որոնք կարող են մի քանի հարյուր միլիոն եվրո կազմել: Այս մասին գրում է ֆրանսիական Լe Monde թերթը՝ նշելով, որ ֆրանսիական աջակցությունը ներառում է ռադարների և զենիթային հրթիռների վաճառք, ինչպես նաև ուսուցում:
«Դրանք զենքի մատակարարումներ չեն, ինչպես Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության դեպքում, այլ պայմանագրեր, որոնց գումարը կարող է կազմել մի քանի հարյուր միլիոն եվրո։ Բայց թե ինչպես է Երևանը վճարելու դրանց համար, դեռ հայտնի չէ», - նշում է թերթը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 23-ին երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել:
Նմանատիպ հոդվածներ
Պետդուման անորոշ ժամանակով հետաձգել է հայկական վարորդական վկայականների ճանաչումը
Պետդուման անժամկետ հետաձգել է հայկական վարորդական իրավունքի ճանաչումը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Պետդումա...
Ադրբեջանը մտադիր չէ հարձակվել Սյունիքի վրա․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Político»-ին ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ գնալ ռազմական լուծման և հարձակվել...
ՌԴ–ում կարծում են` խաղաղության պայմանագիրը կազդի ՀՀ–ում իրենց ներկայության վրա. Արսենյան
Գուրգեն Արսենյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին և Ռուսաստանի...
Հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ. զոհված Գևորգ Արշակյանի մայրը դատավորի թեկնածու է
Ես առաջնորդվում եմ Գևորգ Արշակյանի կողմից ստեղծված հայրենիքի սիրո բանաձևով` հայրենիքը սիրում են այն ճանաչելով, հայրենիքը...