Քանի դեռ նա կլինի նախագահ, իսկ ես՝ վարչապետ, պատժամիջոցներ չեն լինի. Օրբանը՝ Թրամփի մասին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվել է «անժամկետ ազատում» ստանալ ռուսական նավթի դեմ ուղղված ամերիկյան պատժամիջոցներից։ Այս մասին նա գրել է Facebook-ում։
«Մենք նախագահ Թրամփի հետ պայմանավորվեցինք ռուսական նավթի դեմ ամերիկյան պատժամիջոցներից Հունգարիայի անժամկետ ազատման մասին»
«Քանի դեռ նա կլինի նախագահ, իսկ ես՝ վարչապետ, պատժամիջոցներ չեն լինի»,- հայտարարել է Օրբանը։
Նրա խոսքով՝ ռուսական էներգակիրների դեմ ԱՄՆ պատժամիջոցների ուժի մեջ մտնելը Հունգարիայում կհանգեցներ կոմունալ ծախսերի երկու-երեք անգամ աճի և մինչև Սուրբ Ծնունդ բենզինի գների «հազար տոկոսով» բարձրացման՝ այն անվանելով «իրական աղետ»։
Վարչապետն ընդգծել է, որ երկրին «հաջողվել է կանխել այս վտանգը», ուստի հունգարական ընտանիքները կկարողանան Սուրբ Ծնունդն անցկացնել այնպես, ինչպես ցանկանում էին։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վաղ առավոտից մեկնարկել են ռազմավարական զորավարժությունները
Սեպտեմբերի 24-ի վաղ առավոտից պաշտպանության բանակում մեկնարկել են ‹‹Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագր...
Ժնևում ավարտվել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը
Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այս մասին տեղե...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվո...
Զելենսկին անդրադարձել է Թրամփի դեմ մահափորձին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ նոր մահափորձը:«Ուրախ եմ իմանա...