Զելենսկին անդրադարձել է Թրամփի դեմ մահափորձին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ նոր մահափորձը:
«Ուրախ եմ իմանալ, որ Դոնալդ Թրամփն անվտանգ է և չի տուժել։ Լավագույն մաղթանքները նրան և նրա ընտանիքին: Լավ է, որ մահափորձի մեջ կասկածվողին արագ ձերբակալել են։ Մեր սկզբունքն է՝ իրավունքի գերակայությունն ամեն ինչից վեր է, և քաղաքական բռնությունն աշխարհում ոչ մի տեղ տեղ չունի։ Անկեղծորեն հույս ունենք, որ բոլորն ապահով կլինեն», - գրել Է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք` Ֆլորիդայի` Դոնալդ Թրամփի գոլֆ ակումբում հրաձգություն է տեղի ունեցել, երբ խաղադաշտում խաղում էր ԱՄՆ նախագահի թեկնածուն: Նա չի տուժել։ Հետաքննությունների դաշնային բյուրոն կատարվածը հետաքննում է որպես Թրամփի դեմ մահափորձ։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ից մեկնաբանում են` ինչու է Փաշինյանը քաղաքացիներից ներողություն խնդրում
Հայաստանի Հանրապետությունը շատ երկար տարիներ տարբեր երկրների կողմից դիտարկվել է որպես ֆորպոստ այլ պետությունների շահերը...
ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադրբեջանն ագրեսիա կնախաձեռնի. Քոչարյանը պատասխանում է
Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները: Լրագրողը հարց ուղղեց` ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադ...
Հավատում եմ, որ ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Փաշինյան
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով:«Հայաստանն ու Ա...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահ...