Այդ սցենարով Ղարաբաղի կոնֆլիկտը կավարտվեր Հայաստանի պետականության կորստով. Փաշինյան
1․ ՔՌ–ի եւ ՍՍ–ի վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են այն, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոկ Հայաստանի Հանրապետությունը «մոտակա ծառից» կապելու համար։ Ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը եւ նման եզրույթները եղել են ընդամենը հիմնական նպատակը ծխածածկելու համար։ Այս մասին տելեգրամի իր ալիում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2․ Բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին (короткий поводок): Մինչեւ տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն եւ դա ավելի տեսանելի կդառնա։
3. «Պատերազմը կանգնեցնելու» բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին (այս թեմային բազմիցս հրապարակային անդրադարձել եմ)։
4․ Թոկը կարճացնելու այս պրոցեսի վերջնանպատակը եղել է Հայաստանի պետականությանը վերջ դնելը։
5․ Այդ սցենարում Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է ավարտվեր միայն ու միայն Հայաստանի պետականության կորստով։
6․ Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների կյանքի գնով, Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի մեր ժողովրդի պատմական ինտուիցիայի շնորհիվ կարողացել է դուրս գալ այդ սցենարից։
7․ ՔՌ–ն եւ ՍՍ–ն առաջարկում են վերադառնալ այդ սցենարին, որն ի սկզբանե գրվել եւ իրագործվել է «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսի եւ մեծ հավանականությամբ ՊԱԿ (КГБ) հովանու ներքո։
8. Ու քանի որ ակնհայտորեն սրանց հնարավորությունները զրոյական են, փորձ է արվում ձեւավորել «երիտլենինպարտիագորբաչովականների կոհորտա» հին КГБ–ականների հովանու ներքո։
9․ Սպասվող արդյունքը՝ 0+0=0:
Հ․Գ․ Ղարաբաղի մեր ժողովուրդը Կառավարության աջակցությամբ պետք է տնավորվի Հայաստանի Հանրապետությունում։ Ճիշտ է, սա ծավալուն, բարդ եւ մեծ ռեսուրսներ պահանջող ծրագիր է, բայց այն մենք շարունակելու ենք իրագործել»,- գրել է վարչապետը:





























