Վրաստանի վարչապետը երկրի նախագահին թույլ չի տվել մեկնել Լիտվա
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին թույլ չի տվել այցելել Լիտվա, որը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Հաղորդվում է, որ համապատասխան որոշումը ստորագրել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը Լիտվայի Հանրապետություն նախատեսված է եղել ապրիլի 10-12-ը։
Մինչ այս Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհել էր, որ իրեն հնարավորություն չեն տվել հանդիպել աշխատանքային այցով Թբիլիսի այցելած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։Արբեջանական կողմն իր դժգոհությունն է կ...