ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մերժիրսերժին» նախաձեռնության նախկին անդամը վարտիքով փակել է ՔՊ-ի լոգոն
Անուշ Լալայանը, ով դեռևս 2018 թվականին «Մերժիրսերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ էր, այսօր վարտիքով փակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լոգոն, իր խոսքով` ազդարարելով «Փաշինյանի իշխանության վախճանը»:
Համապատասխան տեսանյութը Լալայանը զետեղել է Ֆեյսբուքի իր էջում` կից կատարելով գրառում:
«Վարտիքով փակում եմ ՔՊ-ի լոգոն՝ ազդարարելով Փաշինյանի իշխանության վախճանը
Սիրելի հայրենակիցներ, 2018 թվականի ապրիլին վարտիքով փակեցի արագաչափը․ ես կարծում էի, որ այդպիսով փակում եմ անցյալի էջը, ինչը կբացեր խաղաղության, բարօրության, ժողովրդարացման նոր դուռ, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ բացվեց մեր պատմության մի նոր, այլանդակ էջ: 2018-ի համաժողովրդական ոգևորության մասնակիցների համար անպատկերացնելի էր, թե ինչ աղետ կարող էին բերել Նիկոլն ու իր խումբը հայ ժողովրդի գլխին:
Մենք բոլորս խաբվեցինք: Բայց ամաչելու բան ունի ոչ թե խաբվողը, այլ խաբողը․ խաբվողը զոհն է, խաբողն՝ անբարոն:
Ու թեև խաբողն ամոթ չունի, խաբվածներս պե՛տք է ուղղենք մեր սխալը։
Այժմ մենք բոլորով պետք է փակենք մահվան, ատելության, ավիրածությունների և անկայունության այս էջը:
Այս գործողությամբ ազդարարում եմ Նիկոլ Փաշինյանի իշխանության վախճանը՝ ընդմիշտ փակելու ազգային խայտառակության այս էջը:
Համոզված եմ, որ ապագա ԿԱ բացառապես Նիկոլ Փաշինյանի և իր խմբի իշխանազրկումից հետո:
Վստահ եմ, որ հունիսի 21-ին մենք կարթնանաք առանց Նիկոլ Հայաստանում»,- գրել է նա:
Նշենք, որ նման նախաձեռնությամբ Լալայանը հանդես է եկել նաև 2018 թվականին` վարտիք կախելով Մաշտոցի պողոտայում տեղադրված արագաչափերից մեկից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում է հայտնվել Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկանդալային զրույցի գաղտնալսումը
«Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա ինչ աշխատանք է․ Շոյգուն զայրացել է
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանկարծակի այց է կատարել Մոսկվայի Չերեմուշկինսկի շրջանի զինկոմիսարիատ և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Крым наш». Արթուր Վանեցյանը՝ Վլադիմիր Սոլովյովին
Պատիվ ունեմ դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գնացեք ձեր շտաբների մոտ լայվեր արեք. Էստեղ ես թույլ չեմ տալիս». ՔՊ շտաբի պատասխանատու՝ Էդգար Ղազարյանին
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը քիչ առաջ «լայվ» է մտել Վայք քաղաքից, որտեղ զորամասի հարևանությամբ փակցված...